«Չորրորդ իշխանություն». ՀՅԴ-ն սկսել է ջերմությամբ շփվել ՀՀԿ-ականների հետ


10:06 , 19 սեպտեմբեր, 2014

«Ոչ իշխանական ուժերի՝ հոկտեմբերի 10-ի միասնական հանրահավաքից հրաժարվելու նախօրեի հայտարարություններից հետո ՀՅԴ-ն առանձնահատուկ ջերմությամբ է սկսել շփվել ՀՀԿ-ականների հետ:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ու քարտուղար Աղվան Վարդանյանը երեկ ԱԺ ՀՀԿ խմբակցությունում հանդիպել են ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ:

Ավելի ուշ մեր թղթակիցն ականատես է եղել, թե ինչպես Գալուստ Սահակյանն Արմեն Ռուստամյանի և Վահրամ Բաղդասարյանի ուղեկցությամբ դուրս է եկել ՀՀԿ խմբակցությունից և ուղևորվել իր մոտ»,-գրում է թերթը: