Էդվարդ Նալբանդյանը մեկնաբանում է Շոտլանդիայի հանրաքվեն


09:50 , 19 սեպտեմբեր, 2014

 Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանը Tert.am լրատվական կայքի հարցին

Հարց: Ինչպե՞ս կմեկնաբանեք Շոտլանդիայում կայացած հանրաքվեն:
Պատասխան: Անկախ հանրաքվեի արդյունքներից` շոտլանդացիների ազատ կամարտահայտությունը հանդիսանում է ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքի իրացման դրսևորում: Որևէ երկրում, որտեղ հարգվում են մարդու իրավունքներն ու ժողովրդավարական ազատությունները, չի կարող չհարգվել ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը։