«Հայոց Աշխարհ». Երևանի 80-ամյա բնակչուհին մտադիր է բուհ ընդունվել և նախագահ դառնալ


09:54 , 19 սեպտեմբեր, 2014

«Երևանի բնակիչ, 80-ամյա Մագդալենա Նիկոլյանը որոշել է ընդունվել Հյուսիսային համալսարանի միջազգային հարաբերությունների բաժին, իսկ հինգ տարի սովորելուց հետո դառնալ նախագահ:

«Ես այս րոպեին էլ պատրաստ եմ նախագահ լինել, ճիշտ է, այդքան գիտելիքներ չունեմ, բայց այս րոպեին էլ պատրաստ եմ: Մեկ տարվա ընթացքում երկիրը ռելսերի վրա կդնեմ: Բայց հինգ տարի կսովորեմ»,- խոստացել է նա»,-գրում է թերթը: