«Ժամանակ». Սուրիկ Խաչատրյանի՝ Սյունիքի մարզպետ նշանակվելու հարցը կորոշվի հաջորդ շաբաթ


09:30 , 19 սեպտեմբեր, 2014

«Ժամանակ»-ի տեղեկությունններով՝ Սյունիքի մարզպետի նշանակման հարցը կորոշվի հաջորդ շաբաթ՝ հինգշաբթի օրը, կառավարության նիստում:

Այդ հարցը երեկվա նիստում չի որոշվել միայն մի պատճառով, որպեսզի անկախության տոնին՝ սեպտեմբերի 21-ին ընդառաջ անհարկի շահարկումներ և աղմուկ չբարձրանա, քանի որ ակնհայտ է, որ Սուրիկ Խաչատյանի նշանակումն անարձագանք չի մնալու:

Կառավարության և երկրի ղեկավարները որոշել են հարամ չանել անկախության տոնն ու սյունեցիների (և ոչ միայն) տրամադրությունը»,-գրում է թերթը: