«Ժողովուրդ». 110 դրամանոց ջինսեր ԴԱՀԿ-ում


09:18 , 19 սեպտեմբեր, 2014

«Ուշադրություն. ՀՀ ԴԱՀԿ-ը մանկական ջինսե շրջազգեստներ է աճուրդի հանել: Եվ գուշակեք, թե որքա՞ն է գինը…110 դրամ 8 լումա: Այս ջինսե շրջազգեստներն աճուրդի են հանվել սեպտեմբերի 9-ից: Ցավոք, երեկ լրացավ աճուրդի ժամկետը և այդպես էլ ջինսե շրջազգեստները չգտան իրենց տերերին, քանի որ գնային ոչ մի առաջարկ չի եղել: Հավանաբար, ինչպես Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի դեպքում, հաջորդ անգամ ջինսե շրջազգեստը աճուրդի հանվի՝ նշանակված գնից 10 տոկոսի չափով իջեցումով»,-գրում է թերթը: