«Չորրորդ իշխանություն». «Սյունաց արծիվների» նոր մտահղացումը՝ մեդալ Պուտինին


08:58 , 19 սեպտեմբեր, 2014

«Մինչ Սյունիքը սպասման մեջ է, թե ով է ստանձնելու մարզի ղեկավարի պարտականությունները, այդ տարածաշրջանում առաջացած «Սյունաց արծիվներ» հասարակական կազմակերպության նախագահ, փոխնախարար Խաչիկ Ասրյանը «հետաքրքիր» մտահղացումներով է հանդես գալիս:

«ՉԻ» տեղեկություններով՝ տարբեր տեղերում նա հայտարարել է, թե ցանկանում է առաջիկայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին «Սյունաց արծիվներ» մեդալով պարգևատրել:

Վերջինս մասնավոր զրույցներում ասել է, թե այդ ամենը կազմակերպելու համար հիմա բանակցություններ է վարում ՀՀ իշխանությունների հետ, որպեսզի սպասվելիք պարգևատրման միջոցառումը ներկայացուցչական լինի: Փոխնախարարի նպատակը մեդալ տալու արարողությունը Սյունիքում կազմակերպելն է»,-գրում է թերթը: