Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի թեկնածուն քննադատել է Հայաստանի` ԵՏՄ-ին միանալու որոշումը


23:42 , 18 սեպտեմբեր, 2014

Replik.am-ը գրում է.

ԱՄՆ-ը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա 2009 թվականին Երևանի և Անկարայի միջև ստորագրված երկու երկրների հարաբերությունները կարգավորելուն ուղղված արձանագրությունը հաստատելու համար: Այս մասին սեպտեմբերի 17-ին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի թեկնածու Ռիչարդ Միլսը:

Ինչպես հայտնում է Asbarez-ը, գործընթացը կանգ է առել, քանի որ Թուրքիան հրաժարվում է ստորագրել երկկողմ արձանագրությունները: Միլսը նաև կոչ է արել Թուրքիային աշխատել Հայաստանի հետ տեղի ունեցած փաստերը բացահայտելու համար, որպեսզի հարաբերությունները բարելավվեն:

Խոսելով տնտեսական բնույթի հարցերի մասին` Միլսը քննադատել է Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին որոշումը` միևնույն ժամանակ կարևորելով  ամերիկյան ներդրումների ծավալի մեծացումը: