Երեխային սովամահ արած կինը մահապատժի ենթարկվեց


22:17 , 18 սեպտեմբեր, 2014

Երեխային սովամահ արած կինը մահապատժի ենթարկվեցPanorama.am-ը գրում է.

ԱՄՆ Տեխաս նահանգում մահապատժի է ենթարկվել 38 -ամյա Լիզա Կոուլմանը, ով սովամահ էր արել ընկերուհու 9-ամյա որդուն: Երեխայի դիակը հայտնաբերվել էր 2004թ-ին Կոուլմանի տանը. դիահերձումը ցույց էր տվել, որ երեխան այնքան է հյուծվել սովից, որ մահից առաջ ընդամենը 15 կգ է կշռել: Բացի այս, տղայի մարմնի վրա հայտնաբերվել էին դաժան ծեծի և կտտանքների հետքեր: Այս մասին հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը:

Կոուլմանի պաշտպանությունը փորձում էր ապացուցել, թե իրականում 9-ամյա Դևոնտի Ուիլյամսի մահը դժբախտ պատահարի արդյունք է. երեխան իբրև թե հոգեկան խանգարում ուներ , իսկ Կոուլմանն ու երեխայի մայրը ուղղակի չգիտեին, ինչպես նրա հետ վարվել: 

Աբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ