21:50 , 18 սեպտեմբեր, 2014
1in.am-ը գրում է.
Լեհաստանի Վարմինսկ-Մալուրսկյան վոյեվոդության ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, որը կասկածվում է մանկապղծության մեջ։ Քննիչների վարկածով՝ չարագործը սեքսուալ անարգանքի է ենթարկել իր նորածին ազգականուհուն։ Մանկան հանդեպ կատարված հանցագործության մասին իմացել է նաև կասկածյալի կինը։
Դատարանը հավանություն է տվել տուժած աղջնակի քեռու ձերբակալությանը մինչև դեկտեմբերի 16-ը։ Նրան սպառնում է 12 տարվա ազատազրկում, հաղորդում է Radio Olsztyn–ը։
Քննիչների վարկածով՝ 37-ամյա Յացեկ Ս.-ն ու նրա կինը ազգականուհուն պահում էին նրա ծննդյան օրից։ Աղջնակը հյուրընկալվում էր նրանց տանը։
Լույս երեքշաբթի երեխային տեղափոխել են բժշկական հաստատություն։ Հետազոտության ընթացքում բժիշկները աղջնակի մոտ հայտնաբերել են բռնաբարության հետքեր։ Արդեն հաջորդ օրը Յացեկը ձերբակալվել է, ինչից հետո խոստովանել է իր մեղքը։
Ներկայումս տուժածը բուժման կուրս է անցնում Օլշտինի մանկական հիվանդանոցում։