Մեթ Սմիթը կխաղա «Հպարտություն ու նախապաշարմունք և զոմբի» ֆիլմում


21:12 , 18 սեպտեմբեր, 2014

pride-and-who1in.am-ը գրում է․

Ռեժիսոր Բեր Սթիրսը հրավիրել է «Հպարտություն ու նախապաշարմունք և զոմբի» ֆիլմում գլխավոր դերակատարներից մեկին մարմնավորելու «Բժիշկ Ով» սերիալից Մեթ Սմիթին, հայտնում է Comingsoon-ը:

Սմիթը կխաղա միսթեր Քոլինզի ֆիլմում, որտեղ կնկարահանվեն նաև Լիլի Ջեյմսը ու Սեմ Ռայլին: Նկարահանումները պետք է սկսվեն հաջորդ շաբաթ:

«Հպարտություն ու նախապաշարմունք և զոմբի» վեպը Ջեյն Օսթինի վիկտորյանական վեպի վերաիմաստավորված տարբերակն է՝ գրված սարսափ ֆիլմի ժանրում:

Սեթ Գրեմ Սմիթի վեպը լույս է տեսել 2009-ին, դրանում պահպանված է օրիգինալ տեքստի մոտավորապես 85%-ը: