21:01 , 18 սեպտեմբեր, 2014
Araratnews.am-ը գրում է․
2013թ.-ին բնական աղետների հետևանքով ողջ աշխարհում 22 միլիոն մարդ ստիպված է եղել լքել սեփական տունը: Այս ցուցանիշը 3 անգամ գերազանցում է զինված հակամարտությունների հետևանքով տեղահանված մարդկանց թիվը: Այս մասին հաղորդում է ՄԱԿ-ի լրատվական կենտրոնը:
«Այդ միտումը պահպանվելու է, քանի որ շատերն աշխատում և ապրում են վտանգավոր շրջաններում: Կլիմայական փոփոխությունների հետևանքով իրավիճակն ավելի է վատթարանալու», – հայտարարել է փախստականների հարցով նորվեգական խորհրդի գլխավոր քարտուղար Յան Էգելանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ