Corriere dela sera. Ցեղասպանության զոհերի ժառանգներն Աղթամարում կարող են աղոթել ընդամենը տարին մեկ անգամ


19:18 , 18 սեպտեմբեր, 2014

Corriere dela sera. Ցեղասպանության զոհերի ժառանգներն Աղթամարում կարող են աղոթել ընդամենը տարին մեկ անգամ Panorama.am-ը գրում է․

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի` Սուրբ Աթոռ  կատարվելիք պաշտոնական այցին ընդառաջ իտալական մամուլում անդրադարձել են Արևելքում քրիստոնյաների դրությանը: Իտալական առաջատար Corriere dela sera պարբերականը վերջին համարի «Ագրեսիա Արևելքի քրիստոնյաների նկատմամբ» վերտառությամբ հոդվածում գրված է վերջին ամիսներին Մերձավոր Արևելքում կրոնական ծայրահեղականության աճի հետևանքով քրիստոնյա բնակչության, ինչպես նաև քրիստոնեական ժառանգության ճակատագրի և խնդիրների մասին: 

Պարբերականը նշում է, որ քանդված եկեղեցիները, դատարկ խորանները, ավերված հնադարյան սրբապատկերները, որոնց կարելի է հանդիպել Սիրիայում, Իրաքում, Անատոլիայում, ընդամենը տխուր պատկերի մի մասն են:

Անդրադառնալով Մերձավոր Արևելքի նշված, ինչպես նաև այլ երկրներում գտնվող քրիստոնյա բնակչության թվաքանակին` պարբերականը նկատում է, որ հատկապես վերջին տարիներին թվաքանակի նվազումը ահագնացող աստիճանի է հասել:



Հղում անելով Օքսֆորդի համալսարանի տվայլներին` իտալական պարբերականը նշում է, որ օրինակ Սիրիայում 2050 թվականին քրիստոնյաները կազմելու են բնակչության ընդամենը 1.32 տոկոսը, այն դեպքում, երբ տարիներ առաջ կազմում էին բնակչության ավելի քան 15 տոկոսը: Իրաքում` 6.4-ից տոկոսից նվազելու է մինչև 0.37 տոկոս: Պաղեստինում 11.6 տոկոսից` 0.5 տոկոս, իսկ Անատոլիայում 22 տոկոսից հասնելու է 0.17 տոկոսի: Նույնիսկ Լիբանանում, որն ըստ պարբերականի, աչքի է ընկնում իր կրոնական բազամազանությամբ, քրիստոնյաների թիվը նվազելու է` կազմելով բնակչության մեկ քառորդը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ