5 մեդալ` հրաձգության աշխարհի առաջնությունից


18:58 , 18 սեպտեմբեր, 2014

babayany-olimpiakan--na557511in.am-ը գրում է․

Իսպանիայի Գրանադա քաղաքում սեպտեմբերի 6-20-ն ընթացող հրաձգության աշխարհի 51-րդ առաջնությանը Հայաստանի հավաքական թիմն առայժմ նվաճել է 3 անհատական և 2 թիմային մեդալ:

10 մ, օդամղիչ հրացան (60 կրակոց) երիտասարդ տղաների պայքարում Հրաչիկ Բաբայանը նվաճել է արծաթե մեդալ:

10մ, վազող թիրախ (20+20 կրակոց) երիտասարդ աղջիկների պայքարում Լիլիթ Մկրտչյանը նույնպես արժանացել է արծաթե մեդալի:

10մ, վազող թիրախ (30+30 կրակոց) տղաների պայքարում Ռազմիկ Մինասյանը նվաճել է բրոնզե մեդալ:

10մ, վազող թիրախ՝ խառը վազք (2×20 կրակոց) և 10մ, վազող թիրախ (20+20 կրակոց) վարժություններում տղաների թիմը՝Ռազմիկ Մինասյան, Շանթ Սարգսյան և Հովհաննես Խաչատրյան, դարձել է կրկնակի բրոնզե մեդալակիր:

Մեր մարզիկներն աշխարհի առաջնությանը մասնակցում են Հայաստանի հրաձգության հավաքական թիմի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի, մարզիչներ Խորեն Իգիթյանի և Գագիկ Մելոյանի մարզչական ղեկավարությամբ, իսկ նրանց մրցելույթներին հետևում և իր ներկայությամբ ոգևորում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանը:

Հայաստանի հրաձգության հավաքական թիմը հայրենիք կվերադառնա սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14:00: