Միլանում բացվել է լուսանկարչական ցուցահանդես՝ նվիրված Սոֆի Լորենին


20:37 , 18 սեպտեմբեր, 2014

10242107961in.am-ը գրում է․

Միլանում իտալացի հայտնի դերասանուհի Սոֆի Լորենին նվիրված ցուցահանդեսը բացվել է նրա 80-ամյա հոբելյանի նախաշեմին: Աստղը տարեդարձը կնշի սեպտեմբերի 20-ին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:

Մի քանի տասնյակ լուսանկարներ, որոնց հեղինակը Կառլո և Մաուրիցիո Ռիկարդիներն են, թույլ կտան հետևել Լորենի կյանքին ու կարիերային, կպատմեն Կառլո Պոնտիի հետ Լորենի հանդիպման, կինոնկարահանումների, հաջողության ու համաշխարհային կոչման մասին: Ցուցանմուշների շարքում կան դերասանուհու բազմաթիվ դիմանկարներ:

Միլանի ցուցադրությունը կտևի 1 շաբաթից քիչ: Բացի այդ՝ Լորենին նվիրված ցուցահանդես կբացվի նաև Հռոմում: Բացի այդ՝ ամբողջ Իտալիայում կանցկացվեն Լորենի ինքնակենսագրական «Երեկ, այսօր, վաղը» (Ieri, oggi, domani) գրքի տասնյակ շնորհանդեսներ: