Կիբերհանցագործությունները ՀՀ-ում աճում են. Զոհերն ընտրվում են` կանայք, երեխաները


17:06 , 18 սեպտեմբեր, 2014

Կիբերհանցագործությունները ՀՀ-ում աճում են. Զոհերն ընտրվում են` կանայք, երեխաներըPanorama.am-ը գրում է․

Կիբերհանցագործությունն օրեցօր լայն տարածում է գտնում ամբողջ աշխարհում, այդ թվում նաև Հայաստանում: 2013-14 թթ. Հայաստանում արձանագրվել է կիբերհանցագործության 103 դեպք, որից 33-ը՝ այս տարվա ութ ամիսներին: Լրագրողների հետ զրույցում ասաց Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Տիգրան Պետրոսյանը:

Մասնավորապես, արձանագրվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակության 52 դեպք, համակարգչային տեղեկատվության համակարգ առանց թույլտվության ներթափանցման 1 դեպք, համակարգչային տեղեկատվությունը փոփոխելու 1 դեպք, համակարգչային սաբոտաժի 9 դեպք, համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալու 11 դեպք, վնասաբեր ծրագրեր մշակելու, օգտագործելու, տարածելու 8 դեպք: 2013 թ. արձանագրվել է համակարգչային համակարգի միջոցով մանկական պոռնոգրաֆիա ներկայացնելու կամ պահպանելու վերաբերյալ երկու դեպք: 

Համակարգչային տեխնիկայի կիրառմամբ արձանագրվել է մի շարք այլ հանցագործություններ՝ շորթում, խարդախություն, պոռնկական նյութերի տարածում, անառակաբարո գործողությունների կատարում: 

«Այս հանցատեսակները Հայաստանում վերջին տարիներին տարածում են գտել»,- ասաց Տ. Պետրոսյանը:

Նա նշեց, որ կիբերհանցագործության եղանակներից է սիրային խաղի միջոցով հափշտակությունը, զոհերն ընտրվում են սոցիալական ցանցերում, հիմնականում 30 տարեկանից բարձր կանայք են:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ