Կարեն Պետրոսյանի մահվան գործով դիմել են միջազգային կազմակերպություններին


16:30 , 18 սեպտեմբեր, 2014

Hayeli.am-ը գրում է․

Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի՝ Ադրբեջանի տարածքում հայտնվելու և հետագայում Ադրբեջանական զինվորական ծառայողների կողմից խոշտանգման, անմարդկային վերաբերմունքի ենթարկվելու և նրա մահվան դեպքի

կապակցությամբ 2014թ.-ի սեպտեմբրի 15-ին իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ղեկավարներ Ավետիք Իշխանյանը, Լարիսա Ալավերդյանը և Արթուր Սաքունցը դիմել են Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտե (Եվրոպայի խորհուրդ), Խոշտանգումների դեմ կոմիտե (ՄԱԿ), ինչպես նաև Խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտե (ՄԱԿ): Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի Հելսինկյան կոմիտեի կայքից։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ