Աշոտ Ադամյանը` բազկամարտի աշխարհի չեմպիոն


16:12 , 18 սեպտեմբեր, 2014

Tert.am-ը գրում է․

Վիլնյուսում տեղի ունեցող բազկամարտի աշխարհի 36-րդ առաջնությունում մրցումների առաջին օրը Հայաստանի պատվիրակները մեկ մեդալ վաստակեցին:

60 կգ քաշային Աշոտ Ադամյանը մինչև 21 տարեկանների մրցաշարում ձախ ձեռքով հաղթեց իր բոլոր մրցակիցներին և հռչակվեց աշխարհի չեմպիոն: Նա եզրափակիչում պարտության մատնեց ադրբեջանցի բազկամարտիկին:

Մրցանակային տեղին մոտ էր նաեւ 75 կգ քաշային Դավիթ Ներսիսյանը, որը գրոսմայստերների ձախ ձեռքով մրցաշարում հասավ մինչեւ կիսաեզրափակիչ, սակայն հետո երկու պարտություն կրեց եւ զբաղեցրեց 4-րդ տեղը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ