Ամերիկացի Դալլաս Վինսը, ով ողբերգական վթարից հետո մնացել էր գրեթե առանց դեմքի, ամուսնացել է իր բախտակից աղջկա հետ: Նրանք միասին բուժվել են Պարկլնեդի հիվանդանոցում:
Դալլաս Վինսը համարվում է ԱՄՆ-ում առաջին մարդը, ում կատարել են դեմքի ամբողջական փոխպատվաստում: Դալլասը ծանր մարմնական վնասվածքներ էր ստացել եկեղեցու վերանորոգման աշխատանքների ժամանակ, որի արդյունքում նրա դեմքը տառացիրոեն այլանդակվել էր:
Նա երեք ամիս կոմայի մեջ էր եղել` ամբողջությամբ կորցնելով տեսողությունը: Մեկ տարի հիվանդանոցում մնալուց հետո, Դալլասը դուրս էր գրվել 2009 թվականին: Երկու տարի վերականգնողական բուժման կուրս անցնելուց հետո, Բոստոնի հիվանդանոցում նրան դեմքի փոխպատվաստում էին իրականացրել:

