Էրդողանի կինն օգտագործում է Միշել Օբամայի ստորագրությունը (լուսանկար)


15:48 , 18 սեպտեմբեր, 2014

Yerkir.am-ը գրում է․

Էրդողանի կինն օգտագործում է Միշել Օբամայի ստորագրությունը (լուսանկար)

Էրդողանի կնոջ՝ Էմինե Էրդողանի Twitter-յան էջում այնպիսի վրիպակ է տեղի ունեցել, որը վայրկյանների ընթացքում տարածվել է համացանցում և դարձել քննադատության լուրջ առարկա:  

Ըստ Haberler-ի՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կնոջ՝ Միշել Օբամայի Twitter-յան էջը ղեկավարվում է իրավասու անձանց կողմից, նշելով՝ «Սույն հաշիվը ղեկավարվում է իրավասու անձանց կողմից: Էջում տեղ գտած գրառումները պատկանում են առաջին տիկնոջ-ՄՕ»: ՄՕ-ն վերաբերում է Միշել Օբամայի անվան և ազգանվան առաջին տառերին, որը համացանցում նա օգտագործում է որպես ստորագրություն:   Էրդողանի կինը՝ Էմինե Էրդողանը ևս Twitter-յան հաշիվ է բացել և հետևել Միշել Օբամայի օրինակին: Էմինե Էրդողանի էջի ղեկավարները գուցե չնկատելով ՄՕ ստորագրությունը, կամ՝ չհասկանալով դրա իմաստը, նույն գրությունը տեղադրել են վերջինիս էջում: Այսինքն՝ Էմինե Էրդողան-ԷԷ-ի փոխարեն՝ ՄՕ:   

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ