Քաղաքականության և բիզնեսի «աննշան» կապի մասին


13:16 , 18 սեպտեմբեր, 2014

Մեծ Բրիտանիայում (Շոտլանդիա) տեղի ունեցող հանրաքվեն լավ առիթ է բուքմեյքերական գրասենյակների համար: Անգլիական մամուլում կարդացի, որ մեծ թվով մարդիկ արդեն խաղադրույքներ են կատարել: Ի դեպ, կարևոր է այն հանգամանքն, որ նախնական տրամադրություններից հնարավոր չէ հստակ ասել` ինչ կլինի: Եթե հավատանք սոցիոլոգներին, ապա ընդամենը 2%-ի տարբերություն կա կողմ և դեմ խմբերի միջև, իսկ սա զգալի մեծացնում է բուքմեյքերական գրասենյակի հարստանալու հնարավորությունները:

Անտեղյակների համար հիշեցնեմ, որ շոտլանդացիները Մեծ Բրիտանիայից անջատվելու առիթով հանրաքվե են անցկացնում: