Քո կարծիքը էնքան էլ կարևոր չի. Հովիկ Աբրահամյանը տրանսպորտի ու կապի փոխնախարարին


12:48 , 18 սեպտեմբեր, 2014

Tert.am-ը գրում է․

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ Կապի և տրանսպորտի փոխնախարար Արթուր Առաքելյանը ներկայացրեց նախագիծ, որի համաձայն այն բեռանփոխադրողները, ովքեր սահմանված բեռների չափից՝ 40 տոննայից ավելի բեռ կտեղափոխեն և որը հնարավոր չի լինի մասնատել, որպես պետական տուրք կվճարեն 10 հազար դրամ:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվեց, թե ինչու է հավելյալ տուրք սահմանվում, որից հետո փոխնախարարը պատասխանեց, թե չի կարծում, որ դա կծանրաբեռնի բեռնափոխադրողներին, քանի որ նման դեպքեր եզակի են լինում: Ասվածին Հովիկ Աբրահամյանն արձագանքեց. «Քո կարծիքը էնքան էլ կարևոր չի: 10 հազարը ինչի՞ համար ենք սահմանում»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ