«Գոմեշի մսի» գործով դատավճիռը կկայացվի այսօր


12:12 , 18 սեպտեմբեր, 2014

«Գոմեշի մսի» գործով դատավճիռը կկայացվի այսօրAravot.am-ը գրում է․

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօրվա կայացած նիստի ժամանակ Կապանի մսի կոմբինատի նախկին տնօրեն Ալբերտ Օհանջանյանը հանդես եկավ վերջին խոսքով: Հիշեցնենք, որ նախկին տնօրենը մեղադրվում է այն բանի համար, որ նա ՊՆ ոլորտում մսի մատակարարման գործընթացի ժամանակ 82 տոննա տավարի ոսկրոտ քառատված մսի փոխարեն մատակարարել է նույն քանակությամբ բրիկետ տեսակի հնդկական արտադրության գոմեշի միս, իսկ ՀՀ ՊՆ-ից տավարի մսի դիմաց ստացված գումարը հափշտակել Է `ՀՀ պաշտպանության նախարարությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի` 126.936.000 դրամի գույքային վնաս: Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Ալբերտ Օհանջանյանը իրեն մեղավոր է համարել եւ զղջացել կատարվածի համար: «Շուրջ 17 տարի է հանդիսանում եմ պաշպանության նախարարության մատակարար, յուրաքանչյուր տարի կատարել եմ պայմանագրային պարտականությունները եւ մի շարք տարիների ընթացքում մեր կողմից նվիրատվություններ են կատարվել ՊՆ-ին: Իսկ ինչ վերաբերում է այս դեպքին` զղջում եմ եւ գիտակցում եմ իմ կատարած արարքը, դրա հետ կապված ՊՆ-ին հասցված վնասն ամբողջովին վերականգնել եմ, 8 ամիս 11 օր էլ պատիժ եմ ստացել, ընթացքում կատարվել է սրտի փակ վիրահատություն, առողջական վիճակս վատացել է: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ