Ռուբլու արժեզրկումը բացասաբար կազդի Հայաստանի տնտեսության վրա. տնտեսագետներ


11:36 , 18 սեպտեմբեր, 2014

Tert.am-ը գրում է․

Ռուսաստանի տնտեսական ներքին իրավիճակի, ռուսական ռուբլու անկման և Հայաստանի տնտեսության վրա դրա հնարավոր հետևանքների վերաբերյալ Tert.am-ի հետ զրույցում տնտեսագետներ Վարդան Բոստանջյանը և Զոյա Թադևոսյանը գնահատականներ հնչեցնելիս ասացին, որ ռուսական ռուբլու արժեզրկումը միանշանակ իր բացասական ազդեցությունն ունենալու է Հայաստանի տնտեսության վրա:

«Հայաստանի հետ հարաբերություններում ազդեցություններից մեկը կլինի տրանսֆերտների կրճատումը»,-ասաց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության անդամ, տնտեսագետ Զոյա Թադևոսյանը:

«Վերջին ամիսներին Ռուսաստանի ներմուծման ծավալներն աճի ավելի բարձր տեմպեր ունեն, քան արտահանումն է, հետևաբար, առայժմ բացասական առումով որևէ տեղաշարժ գրանցված չէ, բայց առաջիկա ամիսների ընթացքում հաստատ կլինի, որովհետև Ռուսաստանում ռուբլու արժեզրկումը կտանի ներքին սպառողական ապրանքների գների աճին»,-ասաց տնտեսագետը:

Իր ասածը Զոյա Թադևոսյանը բացատրեց հետևյալ հանգամանքով. այն պահանջարկը, որը բավարարվում էր ներմուծման հաշվին, այժմ կառաջացնի չբավարարված պահանջարկի միջավայր, հետևաբար, առաջարկի մեծ լինելը պահանջարկի հանդեպ՝ կտանի գների աճին:

«Գների աճն էլ կազդի սպառողական ապրանքների վրա, ինչի արդյունքում բնակչության իրական աշխատավարձի մակարդակը կընկնի, դա էլ կնշանակի, որ ավելի քիչ միջոցներ կարող են առանձնացվել տրանսֆերտների ձևով հայրենիք ուղարկելու համար»,- կանխատեսեց Զոյա Թադևոսյանը:

 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ