Սիրիայում կարմրուկի անորակ պատվաստանյութից մահացել է արդեն 100 երեխա


13:48 , 18 սեպտեմբեր, 2014

measles-0091in.am-ը գրում է․

Սիրիական ընդդիմության վերահսկողության տակ գտնվող հյուսիսարևմտյան Իդլիբ նահանգում կարմրուկի անորակ պատվաստանյութից արդեն մահացել է մոտ 100 երեխա (այդ շրջանում պատվաստումն անցկացվել է ՄԱԿ-ի աջակցությամբ): Ինչպես հայտնում է ITAR-TASS-ը՝ այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին: Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին 40 մահացածների մասին:

Ջաֆարիի խոսքերով՝ անորակ պատվաստանյութը պատրաստված է եղել Թուրքիայում: «Մենք Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը խնդրել ենք հետաքննել դեպքը»,- ասել է նա:

Ջաֆարին երեխաների մահվան ողջ պատասխանատվությունը դրել է մարդասիրական հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Ամոսի վրա: «Այս ամբողջ ողբերգական վիճակն առաջացավ Ամոսի պատճառով: Հենց նա էր պնդում այդ շրջանում ահաբեկիչների հետ գործ ունենալ»,- ընդգծել է նա: