10:48 , 18 սեպտեմբեր, 2014
Lurer.com-ը գրում է․
ՀՀ ԱԻՆ-ում սեպտեմբերի 17-ին ժամը 23.52-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայում՝ «Լճափ» բենզալցակայանի մոտակայքում, այրվում է «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.04-ին, մարվել՝ 00.12-ին: Ամբողջությամբ այրվել է «Ֆորդ» մակնիշի 68 LT 049 պետհամարանիշով ավ տոմեքենան: