«Հայկական ժամանակ». ՄԻԵԴ-ում 13 հազար եվրո աշխատավարձով պաշտոնի համար թեկնածուներ դեռ չեն գրանցվել


09:30 , 18 սեպտեմբեր, 2014

«ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավոր Ալվինա Գյուլումյանը, ով այդ պաշտոնում ստանում է 13 հազար եվրո աշխատավարձ, շուտով վերադառնալու է Հայաստան՝ ՍԴ անդամի կարգավիճակով, և ստանալու է մոտավորապես 850 հազար դրամ։

Իսկ նրա փոխարեն եվրադատարանի անդամ դառնալու համար հայտարարված մրցույթում առայժմ ոչ մի թեկնածու պաշտոնապես չի առաջադրվել։ Բայց սա խաբուսիկ անտարբերություն է, և առաջիկա օրերին անպայման կլինեն թեկնածուներ: Պետք է հուսալ միայն, որ 13 հազար եվրո աշխատավարձը բաժին կհասնի արժանավորին»,-գրում է թերթը: