«Չորրորդ իշխանություն». ՀՅԴ-ն հունվարից դարձյալ իշխանության մաս կկազմի


08:30 , 18 սեպտեմբեր, 2014

«ՀՅԴ-ն պատրաստվում է առաջիկայում կրկին իշխանության մաս կազմել: Ինչպես պնդում են «ՉԻ» լավատեղյակ աղբյուրները, այս անգամ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կոալիցիա չեն կնքի, այլ դաշնակցականները կհայտարարեն, որ եկել են օգնելու կառավարությանը՝ իբր «լուծելու համար ժողովրդի առաջ ծառացած խնդիրները» և կստանձնեն 2-3 նախարարական պորտֆել:

Նույն աղբյուրների պնդմամբ, ՀՅԴ-ն Հովիկ Աբրահամյանի կառավարության պատրաստվում է օգնության հասնել հունվարին»,-գրում է թերթը: