«Հրապարակ». Արսեն Սաֆարյանն իրեն կդրսևորի բիզնես ոլորտում


08:10 , 18 սեպտեմբեր, 2014

«Հայաստանյան շոուժբիզնեսի ներկայացուցիչ Արսեն Սաֆարյանը շուտով իրեն կդրսևորի նաև բիզնես ոլորտում: Հայտնի երգիչը հաստատեց մեր տեղեկությունները, որ շուտով «Jans»-ի նման մի ռեստորան-ակումբ է բացելու. «Հավանաբար մի քանի ամսից նոր ակումբը կբացվի, դեռ աշխատանքները տարվում են»:

Նրա խոսքով՝ ակումբը բազմապրոֆիլ է և իր երգացանկով տարբերվելու է եղածներից, այնտեղ անցկացվելու են հեղինակային երեկոներ, շնորհանդեսներ և այլ միջոցառումներ, ինչպես նաև «կերգեն էստրադայի տաղանդավոր և որակյալ երգիչներ»:

Անվանումը դեռ հստակ չէ, բայց հավանական է, որ ակումբը կանվանվի «Safclub»,-գրում է թերթը: