Աշխարհում միլիարդատերերի թիվը ռեկորդային մակարդակի է հասել


23:30 , 17 սեպտեմբեր, 2014

pic_795975950870099852948be470458c8a1in.am-ը գրում է.

2014-ին աշխարհում 155 նոր դոլարով միլիարդատերեր են հայտնվել, որոնց ընդհանուր թիվը հասել է ռեկորդային մակարդակի` 2325 մարդու: Այս մասին գրում է Lenta.ru-ն` վկայակոչելով Wealth-X և UBS շվեյցարական բանկի հետազոտությունները:

Ընդհանուր առմամբ, միլիարդատերերի թիվը մեկ տարում աճել է 7.1 տոկոսով: Նրանց ընդհանուր կարողությունը գնահատվում է 7.3 տրիլիոն դոլար:

Միլիարդատերերի թվով առաջատարը Եվրոպան է` 755 մարդ: Հյուսիսային Ամերիկայում միլիարդատերերը 609-ն են, Ասիայում`560-ը:

19 տոկոսը ժառանգություն է ստացել իր փողերը, մի մասը, հիմնվելով ժառանգության վրա, դրանք շատացրել է, իսկ 55 տոկոսը դրանք վաստակել է ինքնուրույն:

Նշենք, որ միլիարդատերերի 35 տոկոսը բարձրագույն կրթություն չունի: Միլիարդատերերի միջին տարիքը 63-ն է, կարողությունը`3.1 մլրդ դոլարը: