Ոչ ոք չի կարող Ռուսաստանին զրկել աշխարհի առաջնությունն անցկացնելու իրավունքից. Ֆերգյուսոն


22:25 , 17 սեպտեմբեր, 2014

Replik.am-ը գրում է.

Սանկտ Պետերբուրգում գտնվող շոտլանդացի հայտնի մասնագետ Ալեքս Ֆերգյուսոնը հայտարարել է, որ ոչ ոք չի կարող Ռուսաստանին զրկել 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունն անցկացնելու իրավունքից և կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը հիանալի կկատարի այդ գործը:

«Չեմ կարծում, թե ինչ-որ մեկը կարող է աշխարհի առաջնությունը անցկացնելու իրավունքը վերցնել Ռուսաստանի ձեռքից»,-ասել է աշխարհի ամենատիտղոսակիր մարզիչներից մեկը` հավելելով, որ իրեն շատ է դուր  գալիս Պետերբուրգը: