Գերագույն հոգևոր խորհրդի ժողով`Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում


21:33 , 17 սեպտեմբեր, 2014

Գերագույն հոգևոր խորհրդի ժողով`Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածնումLife.panorama.am-ը գրում է.

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սեպտեմբերի 16-17-ը տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողով` ընդլայնված կազմով: Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգից։ 

Հաղորդագրության մեջ ասվում է, որ ժողովի սկզբում ժողովականներին հայրապետական իր օրհնությունն է բերել Ամենայն Հայոց Կաթողիկոսը` արդյունավետ ընթացք մաղթելով ժողովի աշխատանքներին: Նորին Սրբությունը ողջունել է ժողովին ԳՀԽ նոր անդամների ներկայությունն ի դեմս Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի, Հնդկաստանի և Ծայրագույն Արևելքի հայրապետական պատվիրակ, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանի և Մեծ Բրիտանիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի: 

ԳՀԽ օրակարգում ընդգրկված են եղել առաջիկա սեպտեմբերի 18-20-ը Եկեղեցական-ներկայացուցչական ժողովին, 2015 թ. սեպտեմբերի 27-ին Մյուռոնօրհնության արարողությանը, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով նախատեսվող միջոցառումների կազմակերպմանը, ինչպես նաև Թեմական ուղենիշային կանոնադրության թեմական կանոնադրություններում ներդրման գործընթացին առնչվող հարցեր, թեմական, ծիսական և կարգապահական խնդիրներ:

Մայր Աթոռում գումարվելիք Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի նախապատրաստության մասին զեկույց է ներկայացրել Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը` հանգամանորեն անդրադառնալով կազմակերպիչ հանձնախմբի կողմից կատարված աշխատանքներին և ընդգծելով, որ Մայր Աթոռը պատրաստ է հյուրընկալել ժողովի առիթով Նվիրապետական Աթոռներից ու աշխարհասփյուռ թեմերից ժամանող 155 ներկայացուցիչներին: Լսելով ներկայացված զեկույցը` Գերագույն հոգևոր խորհուրդը գնահատանք է հայտնել կազմակերպիչ հանձնախմբին:

Ժողովականները քննարկել են նաև Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի կանոնադրության նախագիծը, որ ներկայացվել է Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի կանոնադրության մշակման հանձնախմբի նախագահ, Տավուշի թեմի առաջնորդ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը: Կատարված առաջարկների հիման վրա լրամշակված նախագիծը հանձնարարվել է քննարկել առաջիկա Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի ընթացքում:

Աբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ