19:46 , 17 սեպտեմբեր, 2014
Life.panorama.am-ը գրում է․
Կենդանիները մարդկանց բարեկամներն են, իսկ ոմանց համար էլ՝ եղբոր, քրոջ, երեխայի պես մի բան: Նրանց սիրում են, ընտելացնում, վարժեցնում, իսկ ոմանք կենդանիներին անգամ դարձնում են իրենց իմիջի մի մասը: Life.panorama.am-ը ներկայացնում է «Աստղային կենդանիներ» խորագրով շարքը, որի շրջանակներում կանդրադառնանք կենդանի պահող աստղերին, ովքեր կպատմեն վերջիններիս հետ կապված հետաքրքիր դեպքեր, կպարզաբանեն՝ ինչ դերակատարություն ունեն այդ էակներն իրենց կյանքում: Այսօր մեր ուշադրության կենտրոնում երգչուհի Սյուզի Մելիքյանի կատուն է՝ Միմին:
Երգչուհին թուրքական անգորա ցեղատեսակի կատվին նվեր է ստացել իր ամուսնուց դեռևս այն ժամանակ, երբ նրանք ընկերություն էին անում: Միմին, որն արդեն երկու տարեկան է, փոքրամարմին է և, կարծես, ձագուկ լինի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ