ՀՀ արտաքին քաղաքականության հիմքում ընկած չէ ՆԱՏՕ-ի կամ ՌԴ-ի միջև ընտրությունը. Կորյուն Նահապետյան


19:16 , 17 սեպտեմբեր, 2014

Tert.am-ը գրում է․

Հայաստանի արտաքին քաղաքականությունը հիմնված չէ ՆԱՏՕ-ի կամ Ռուսաստանի միջև ընտրություն կատարելու վրա: Այս մասին «Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի» և Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան կազմակերպած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի վերլուծությանը նվիրված քննարկման ժամանակ ասաց ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը: Նա նշեց, որ Հայաստանը կարևոր համարեց, որ ՆԱՏՕ-ն և Ռուսաստանը պահպանեն երկխոսության խողովակը:

«Հայաստանը պարզ գիտակցում է ազգային անվտանգության իր պահանջները, իսկ ՆԱՏՕ-ն և Ռուսաստանը իրենց հերթին կարևորում են Հայաստանի դերակատարությունը՝ միջազգային և տարածաշրջանային անվտանգության գործում»,-ասաց նա։

 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ