Ո՞ւմ հույսին են մնացել հայոց արքաների ոսկորները


18:58 , 17 սեպտեմբեր, 2014

Ո՞ւմ հույսին են մնացել հայոց արքաների ոսկորներըArmnewsTV․am-ը գրում է․

70-ականներին սկսված պեղումները Աղցքի դամբարանում մնացին կիսատ, չնայած ձեւակերպվեցին ավարտված, անկախության տարիներին հուշարձանին մեկ անգամ մոտեցավ արշավախմբի ղեկավարն ու կրկին ամեն ինչ մնաց կիսատ, այնինչ Աղցքի դամբարանում են հայտնաբերվել հայոց արքաների` հիմնականում Արշակունիների շիրիմները:

Ինչո՞ւ եւ ինչպե՞ս հայոց արքաների ոսկորները հայտնվեցին այստեղ: Այդ մասին պատմում են Մովսես Խորենացին ու Ղազար Փարպեցին: Շապուհ աշխարհակալը 4-րդ դարում մի քանի անգամ փորձում է գրավել Հայաստանը, բայց` անհաջող: Ըստ Փարպեցու, մոգերը նրան խորհուրդ են տալիս հափշտակել հայոց արքաների աճյունները, որպեսզի հայերը թուլանան: Պարսկական զորքը շրջանցելով հայոց բանակը կարողանում է հափշտակել արքաների ոսկորները: Ըստ Խորենացու` դրանից հետո հայ նախարարները Շապուհին խնդրում են վերադարձնել աճյունները; Շապուհը վերադարձնում է: Ըստ Փարպեցու` Վասակ Մամիկոնյանը հարձակվում եւ հետ է վերցնում ուժով:

Չնայած հստակ թվագրումներին, դամբարանը հայտնաբերված չէր մինչեւ 1970-ական թվականները: Փլատակները մաքրելիս բացվեց բազիլիկ եկեղեցին եւ աշխղեկը պահանջեց հնագետ: Արշավախմբի ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվեցին գրեթե 40 թրծակավե աղյուսներ ու վաղ միջնադարի գերեզմաններ եւ ամենակարևորը..... արքաների ոսկորները: 75 թվականին պեղումները դադարեցրեցին եւ հարցը համարեցին փակված: 2000 թվականին ՀՀԿ-ն իր ֆոնդից 5 հազար դոլար տրամադրեց բարեկարգմանն ու պեղումներին, սակայն ամեն ինչ կրկին կիսատ մնաց:

Նախ պետք է պեղել պատմական շերտը, հետո վերականգնել գտածոները, կառուցել պետության թանգարան, հրատարակել գտածոներին նվիրված գիրք եւ հուշարձանը մտցնել տուրիստական երթուղիներ: Սա հրատապ քայլերի հաջորդականությունն է, բայց հուշարձանները բարեկարգելու համար կառավարությունը գրեթե գումար չի տրամադրում: Այս տարի պետական բյուջեից հուշարձանների վերականգման համար տրամադրվել է մոտ 400 միլիոն դրամ` թագավորների դամբարաններին` 0 լումա:

Տեսանյութը՝ այստեղ