18:52 , 17 սեպտեմբեր, 2014
Replik.am-ը գրում է․
Պանաման գլխավորում է աշխարհի ամենաերջանիկ երկրների ցուցակը: Այս մասին ասված է վարկանիշային աղյուսակում, որը հրապարակել է Gallup-Healthways ընկերությունը: Հարկ է նշել, որ ընկերությունը կազմել է նաև աշխարհի ամենաանապահով երկրների ցուցակը:
Պանամայից բացի, ամենաերջանիկ երկրների ցուցակում են հայտնվել Կոստա Ռիկան, Դանիան, Ավստրիան, Բրազիլիան, Էլ Սալվադորը, Ուրուգվայը, Շվեդիան, Կանադան, Գվատեմալան:
Իսկ ամենաանապահով երկրների ցուցակում են հայտնվել Սիրիան, Աֆղանստանը, Հաիթին, Կոնգոն, Չադը, Մադագասկարը, Ուգանդան, Բենինը, Խորվաթիան և Վրաստանը: