18:14 , 17 սեպտեմբեր, 2014
Life.panorama.am-ը գրում է․
Չինաստանի ոստիկանությունը կալանքի տակ է առել հայտնի դերասան Ջեկի Չանի որդուն` 32-ամյա Ջեյսի Չանին: Վերջինս մեղադրվում է անօրինական կերպով թմրամիջոցներ պահելու և օգտագործելու մեջ:
Դերասանի որդուն բերման են ենթարկել Պեկինում` իր գործընկեր, թայվանցի կինոդերասան 23 ամյա Կէ Չժենդունոմի հետ: Ոստիկանության կողմից անցկացված թմրամիջոցների ստուգման թեստը դրական արդյունք է տվել, որից հետո ոստիկանությունը նաև հետախուզել է Ջեյսիի բնակարանն ու այնտեղ հայտնաբերել մոտ 100 գրամ մարիխուանա տեսակի թմրանյութ: Ըստ տեղական ԶԼՄ-ների` դերասանի որդուն սպառնում է մինչև 3 տարվա ազատազրկում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ