18:08 , 17 սեպտեմբեր, 2014Tert.am-ը գրում է․
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ գրող, հրապարակախոս տիար Զորի Բալայանի: Հանդիպմանը ներկա է եղել Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, տեղեկացնում է Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը:
Նորին Սրբությունն ուրախություն հայտնել է բարոնուհի Քոքսին ևս մեկ անգամ Հայաստանում տեսնելու առիթով` վերջինիս նկատելով հայ ժողովրդի համար շատ հարազատ ու մտերիմ դարձած մի անձնավորություն:
Ամենայն Հայոց Հայրապետը նաև իր բարձր գնահատանքն է փոխանցել բարոնուհուն` գործադրած հայանպաստ ջանքերի կապակցությամբ, որոնք մեծապես նպաստում են արցախահայության իրավունքների պաշտպանությանը և Ղարաբաղյան հակամարտության արդարացի լուծմանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ