Զեդորֆը պատրաստվում է դատի տալ «Միլան»


20:37 , 17 սեպտեմբեր, 2014

Clarence+Seedorf+UEFA+Conference+Respect+Diversity+9TKycRvvb9Sl1in.am-ը գրում է․

«Միլան»-ի նախկին գլխավոր մարզիչ Կլարենս Զեդորֆը պատրաստվում է դատի տալ ակումբին՝ իր պայմանագրի՝ ժամկետից շուտ խզման համար գումարային փոխհատուցում ստանալու համար: Այս մասին տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը:

Հիշեցնենք, որ Զեդորֆն ակումբը գլխավորել էր 2013-ի հունվարին՝ փոխարինելով Մասիմիլիանո Ալեգրիին:

Նրա պայմանագիրը գործում էր մինչև 2016թ., սակայն նա հեռացվեց, իսկ գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվեց Ֆիլիպո Ինձագին: