Քեթի Լիչ. Մեծ Բրիտանիան պատրաստ է խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ


17:56 , 17 սեպտեմբեր, 2014

Քեթի Լիչ. Մեծ Բրիտանիան պատրաստ է խորացնել հարաբերությունները Հայաստանի հետPanorama.am-ը գրում է․

Մեծ Բրիտանիան պատրաստ է շարունակել համագործակցոթյունը Հայաստանի հետ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո: Լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Քեթի Լիչը:

«Հայաստանը կայացրել է իր որոշումը` ստորագրել Եվրասիական տնտեսական միության անդամակցելու պայմանագիրը: Մենք հարգում ենք այդ որոշումը: Հասկանալուց հետո, թե ինչ պարտավորություն ունի Հայաստանն այդ համաձայնագրի շրջանակում, պատրաստ ենք համագործակցել, ավելի խորացնել մեր հարաբերությունները հատկապես տնտեսական ոլորտում»,-ասաց դեսպանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ