17:44 , 17 սեպտեմբեր, 2014
Replik.am-ը գրում է․
LifeNews հեռուստաընկերության նոր գլխավոր տնօրենը կլինի Արամ Գաբրիելյանովը, ով հանդիսանում է հեռուստաընկերության սեփականատերը: Այս մասին հայտնում է «Ньюс медиа» հոլդինգի մամուլի ծառայությունը: Ընկերությունում նաև նշում են, որ հոլդինգում գլոբալ փոփոխություններ չեն լինի:
Հիշեցնենք, որ հեռուստաընկերության նախկին գլխավոր տնօրեն Արամ Գաբրիելյանովի որդին էր` Աշոտ Գաբրիելյանովը, ով ավելի վաղ հայտարարել էր հեռանալու մասին: