17:36 , 17 սեպտեմբեր, 2014Վերջին մի քանի ամիսներին պորտուգալացի քանդակագործ-նկարիչ Բորդալոն իր գեղեցիկ ստեղծագործություններով զարդարում է Լիսաբոնի փողոցները: Այն ամենը, ինչ հարկավոր է այս ստեղծագործությունները կերտելու համար, անպիտան իրերի կույտն է ու քանդակագործի ստեղծարարությունը: Նա իր աշխատանքներում օգտագործում է շրջանառությունից դուրս եկած պլաստիկ շշեր, հին անվադողեր, էլեկտրական մալուխ և էլ ինչ ասես: Այս ամենը նրա հմուտ ձեռքերում միախառնվում է իրար ու տարբեր կենդանիների ու միջատների կերպարանք ստանում: Ստեղծագործությունները վերջնական տեսքի բերելու համար Բարտոլոն օգտագործում է զանազան ներկեր`ներկելով ոչ միայն քանդակները, այլև դրանց հետևի ֆոնը: Պարզապես ապշեցուցիչ է տեսնել, թե ինչպես է սովորական աղբակույտը վերածվում քանդակների: Դե ինչ, դիտեք Բարտոլոյի ստեղծագործությունները: Հուսով ենք, որ դրանք Ձեզ դուր կգան:





