17:06 , 17 սեպտեմբեր, 2014
Replik.am-ը գրում է․
Ինչպես տեղեկանում ենք ադրբեջանական ԶԼՄ-ներից, ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներն այցելել են ադրբեջանական գերության մեջ գտնվող Սարգիս Անանյանին:
Ադրբեջանի ԿԽՄԿ-ի ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Իլլահ Հուսեյնովը ԱՊԱ-ին հայտնել է, որ հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 16-ին: Նշվում է նաև, որ նրան տրամադրվել է ընտանիքի հետ տեղեկություններ փոխանակելու հնարավորություն:
Հավելենք, որ Ադրբեջանում գործող ԿԽՄԿ ներկայացուցիչները հայ գերուն առաջին անգամ այցելել են սեպտեմբերի 9-ին` գերության մեջ գտնվելու 13-րդ օրը: Հիշեցնենք, խոսքը Նոյեմբերյանի բնակիչ, 1961թ. ծնված Սարգիս Անանյանի մասին է: