ՌԴ Նախագահին չհաջողվեց անել իր խոստացածը, ինչը կանխեց նաև բարձր մակարդակով Հայաստանի մասնակցությունը. Դ. Շահնազարյան


16:00 , 17 սեպտեմբեր, 2014

Tert.am-ը գրում է․

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ավագ փորձագետ Դավիթ Շահնազարյանը գտնում է, որ ՆԱՏՕ գագաթաժողովին Հայաստանի մասնակցությունը՝ բարձր մակարդակով, անհրաժեշտ էր, և վերջ դրվեց հակառակ պրակտիկային։ Նա այս մասին ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի (ՏՀԿ) և Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան կազմակերպած քննարկման ժամանակ, որը նվիրված էր ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։

Անդրադառնալով տարածքային ամբողջականության վերաբերյալ ՆԱՏՕ-ի հայտարարությանը Դավիթ Շահնազարյանն ասաց. «Պետք չէ ՆԱՏՕ-ի շրջանակներում ձևակերպումների վերաբերյալ կենաց-մահու պայքար մղել»: Նա նշեց, որ ԼՂ հակամարտությունը ՆԱՏՕ-ի տիրույթում չէ և այդպիսի պայքար մղելով՝ թուլանում է Մինսկի խմբի դերը:

Բացի այդ, Դավիթ Շահնազարյանը նկատեց, որ հարևան երկրի նախագահին չհաջողվեց անել այն, ինչը խոստացել էր, ինչը կանխեց նաև բարձր մակարդակով Հայաստանի մասնակցությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ