Կ. Նահապետյան. ՀՀ-ի՝ ԵՏՄ-ին անդամակցությունը չպետք է դիտարկել ՀՀ-ՆԱՏՕ հարաբերությունների զարգացումը կանխող գործոն


15:48 , 17 սեպտեմբեր, 2014

Կ. Նահապետյան. ՀՀ-ի՝ ԵՏՄ-ին անդամակցությունը չպետք է դիտարկել ՀՀ-ՆԱՏՕ հարաբերությունների զարգացումը կանխող գործոն Panorama.am-ը գրում է․

«ՆԱՏՕ-ի գագաթաժողովը շատ կարևոր էր Հայաստանի ու տարածաշրջանի խնդիրների առումով»,-«ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ազդեցությունը Հայաստանի և Հարավային Կովկասի վրա» թեմայով քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձանաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը: 

Ըստ նրա, Հայաստանի համար կարևոր է, որ Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի միջև երկխոսությունը պահպանվի, Հայաստանը պարզ գիտակցում է ազգային անվտանգության իր պահանջները: Կ. Նահապետյանը նաև նշեց, որ ՆԱՏՕ-ն ու Ռուսաստանը կարևորում են Հայաստանի դերակատարությունը միջազգային ու տարածաշրջանային անվտանգության գործում: 

Կ. Նահապետյանի խոսքով, Հայաստանը բարձր է գնահատում ՆԱՏՕ-ի հետ գործընկերային հարաբերությունները. «Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը տարիների ընթացքում կատարելագործվել է, Հայաստանը հաստատակամ է գործընկերության մակարդակն էլ ավելի բարձրացնել»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ