15:36 , 17 սեպտեմբեր, 2014
Aravot.am-ը գրում է․
Երեկ Գյումրու «Ջազ» ակումբում գրող-հրապարակախոս Վահրամ Սահակյանը, ներկայացնելով իր «Վարձու ինքնասպաններ» գիրքը, ասաց, որ իր վեպերից ամենահաջողվածն է: Նա ասաց նաև, որ այսուհետ նոր «Mea culpa»-ներ դժվար թե բեմադրվեն, քանի որ խոչընդոտող տարբեր պատճառներ կան, և ինքը որոշել է հանդես գալ միայն գրականության ժանրում: «Ես կարող եմ իմ գործունեության մասին խոսել միայն ու միայն գրականության մասին, թատրոնի մասին չեմ կարող խոսել: Չեմ կարող պատասխանել էն հարցին, որը ցավոք սրտի շատ են տալիս, թե ինչո՞ւ նոր ներկայացում չկա: Որովհետև մարդիկ, հանդիսատեսը, ընթերցողը իրենք չգիտեն ինչպես է ներկայացումը արվում, կարծում են` ես նստում, գրում եմ, դա բեմադրվում է, եթե ես չգրեմ, չի բեմադրվի: Ոչ, ներկայացումը, թատրոնը վերջին 20 տարում կախված է լոկ պրոդյուսերից: Պրոդյուսերը գիտեք որ սպոնսորը չէ, նա իմ պես, բոլորի պես շահագրգռված է, որ ներկայացումը լինի: Կազմակերպել այսօր ներկայացում նույն, կամ ուրիշ դերասաններով, որոնք խաղացել են «Խաթաբալադայում», «Mea culpa»-ում… էդ մարդիկ հարցնում են, ես պատասխանում եմ և ուզում եմ էդ հարցը փակել էն իմաստով, եթե մարդիկ չեն ցանկանում` էդ նույն դերասանները, եթե հնարավորություն չկա բոլորին ի մի բերել, պատկերացրեք մի տարի շարունակ բոլորին, լինեն վեց- յոթ դերասան, ամբողջ անձնակազմին ապահովես ֆինանսապես, ապահովես տեղով, կտրես նրանց բոլոր տեսակի գործերից, որպեսզի ստեղծվի նոր պիես»,- ասաց Վահրամ Սահակյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ