Ապշեցուցիչ մակրոլուսանկարներ Սուրեն Մանվելյանի կողմից


15:20 , 17 սեպտեմբեր, 2014

http://www.surenmanvelyan.com/wp-content/uploads/2012/05/77251.jpg

Սուրեն Մանվելյանը սկսել է զբաղվել լուսանկարչությամբ 17 տարեկանում: Այդ ժամանակից ի վեր ֆոտոխցիկը նրա անբաժան ընկերն է դարձել: 2006 թվականին նա պրոֆեսիոնալ լուսանկարիչ դարձավ: Նա մասնագիտացած է լուսանկարչական մի շարք ուղղություններում՝ սկսած մակրոլուսանկարչությունից մինչև դիմանկարչություն: Սուրեն Մանվելյանի լուսանկարները հրապարակվել են ոչ միայն հայկական, այլև միջազգային ճանաչում ունեցող արտասահմանյան ամսագերում ու կայքերում: Նա մի շարք կրեատիվ ֆոտոնախագծերի հեղինակ է: «Կենդանիների աչքերը» և «Քո գեղեցիկ աչքերը» ֆոտոշարքերը հրապարակվել են «National Geographic», «The Sun», «Daily Mail», «Guardian», «MAXIM» ամսագրերում, ինչպես նաև օգտագործվել «BBC»-ի կողմից:  

Վերջին տասը տարիներին լուսանկարչությանը զուգահեռ նա զբաղվել է նաև ուսուցչական գործունեությամբ՝ Երևանի Վալդորֆյան դպրոցում դասավանդելով ֆիզիկա, մաթեմատիկա, երկրաչափություն և աստղագիտություն: 1997-2011 թթ. Գիտությունների ազգային ակադեմիայի Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում աշխատել է իբրև գիտնական: 2002 թ.-ին քվանտային  տեխնոլոգիաների ոլորտում կատարած հետազոտական աշխատանքի համար Սուրենն արժանացել է Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակին: Սուրենը գիտակ է ոչ միայն լուսանկարչության ու գիտության, այլև երաժշտության ասպարեզում: Նա կարողանում է նվագել հինգ երաժշտական գործիք՝ կիթառ, թավջութակ, դաշնամուր, բլոկֆլեյտա և քնար: Ահա այսպիսի բազմակողմանի զարգացած հայրենակից ունենք: Ստորև ներկայացված են նրա «Ձկների աչքերը խոշոր պլանով» և «Բնություն» ֆոտոշարքերը: Մեր հետագա հոդվածներում մենք կանդրադառնանք նաև նրա մյուս ֆոտոնախագծերին:

Ձկների աչքերը խոշոր պլանով

1. Կատվաձուկ

macro close-up photos of animal eyes by suren manvelyan (2)

 

2. Այգու վիշապօձ

macro close-up photos of animal eyes by suren manvelyan (13)

 

3. Փքաձուկ

macro close-up photos of animal eyes by suren manvelyan (1)

 

4. Կարիճաձուկ

macro close-up photos of animal eyes by suren manvelyan (7)

 

5. «Nylus crocodile»

macro close-up photos of animal eyes by suren manvelyan (11)

 

6. Ժայռաձուկ

macro close-up photos of animal eyes by suren manvelyan (8)

 

7. Օմար

macro close-up photos of animal eyes by suren manvelyan (9)

 

8. «Rhinopias eschmeyeri»

macro close-up photos of animal eyes by suren manvelyan (4)

 

9. Խանջաձուկ

macro close-up photos of animal eyes by suren manvelyan (6)

 

10. Բվիկ

macro close-up photos of animal eyes by suren manvelyan (14)

 

11. Փշաթիկունք (կատվաձկան տեսակ)

macro close-up photos of animal eyes by suren manvelyan (5)

 

12. Կարմիր առյուծաձուկ

macro close-up photos of animal eyes by suren manvelyan (3)

 

13. Ութոտնուկ

macro close-up photos of animal eyes by suren manvelyan (10)

 

Բնություն

78152

78145

78146

78148

78149

78147

78151

Knight

Moth

Drinking

fly

On apricot flower

117623

126855

78150