ՀՅԴ-ին բան չասեք


14:31 , 17 սեպտեմբեր, 2014

Մարդիկ չեն ասել դուրս ենք գալիս Քառյակից: Որոշ հարցերի շուրջ պարզապես համաձայն չեն: Հեշտ չի ՀՅԴ-ի համար. միակ քաղաքական կայացած կազմակերպությունն է այդ Քառյակ կոչվող խնդալու միջավայրում: Ձեզ թվում է հե՞շտ է ընդամենը մեկ մարդու անձնական կարիերայի արդյունք հանդիսացող խաղալիք սուբյեկտների հետ քաղաքական վերլուծություններ անելն այն դեպքում, երբ չգիտես, թե դրանցից յուրաքանչյուրն ինչքանով է համակարգվում իշխանության կողմից: