14:00 , 17 սեպտեմբեր, 2014Tert.am-ը գրում է․
Աշխարհաքաղաքական իրադարձություններից ելնելով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի հետ փորձում են առանձին զրույցներ ունենալ: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Արման Մելիքյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներն առանձին կազմակերպում հանդիպումներ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև:
«Նրանցից յուրաքանչյուրն ունի առանձնակի շահեր մեր տարածաշրջանում, իսկ ուկրաինական ճգնաժամը նաև նրանց բերեց ռազմաքաղաքական առճակատման: Այս իրավիճակում այդ երկրներից յուրաքանչյուրը փորձելու է հակամարտության կողմերի հետ առանձին մտերմիկ երկխոսություն հաստատել»,-ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ