Հայ սպան քնի մեջ սպանվելով՝ մեզ արթնացրեց միամիտ քնից


00:52 , 2 սեպտեմբեր, 2012

Երբ չկա ժողովրդավարություն ու արդարություն ծնվում է ռամիլ սաֆարով, որը կատարում է իր բռնապետ տիրոջ պատվերն ու սպանում հայ սպա Գուրգեն Մարգարյանին:
Երբ չկա բանականություն ու բացակայում է հարգանքը մարդու եւ միջազգային օրենքների նկատմամբ, հակաժողովրդավար ալիեւը փորձում է իր պարտությունը Ղարաբաղի ժողովրդից հատուցել ռամիլի միջոցով, որպեսզի իր խեղճ ժողովրդի աչքին հերոսանա ու շարունակի նավթային դոլլարները շվեցարական բանկեր ուղարկել:
Դե հիմա թող ռամիլը իր թազա բնակարանում իրեն լավ զգա եւ վերհիշի հերոս սպային կացնահարելու տեսարանը:ալիեւն էլ թող իր «կնգա» հետ գիշերները արնագույն դոլլարներ հաշվի:
Բայց փաստը մնում է փաստ՝ ոչ ալիեւը հերոսացավ եւ ոչ էլ ռամիլը:
Հայ սպան նորից հաղթեց այս անգամ ոչ թե մարտի այլ քաղաքականության դաշտում: Նա խայտառակեց Հունգարիայի եւ ազերիների պետություններին: Նա խայտառակեց այն համաշխարհային համակարգը, որտեղ կարելի է վաճառել հայրենիք,պատիվ, արդարություն:
Հայ սպան մեզ կրկին միացրեց ու նախազգուշացրեց մեր հետագա քայլերի համար:
Հայ սպան քնի մեջ սպանվելով մեզ արթնացրեց միամիտ քնից, որպեսզի զգույշ լինենք՝ վաղը ինչ որ մի Հունգարիա ալիեւի հետ նույն խաղը չխաղա Ղարաբաղի գլխին: