Ֆուտբոլը, թերևս, ամենասիրված սպորտաձևն է: Մեծ մրցաշարերի ժամանակ բոլորը, կարծես թե, սկսում են ֆուտբոլից հասկանալ, ամեն քայլափոխի քննարկում են լավագույն պահերը: Ֆուտբոլի առաջնություններից տեղյակ լինելը և սիրելի տղամարդու սիրած թիմին երկրպագելը սովորական երևույթ է դարձել աղջիկների համար, սակայն այն առավել պարտավորեցնող է, երբ դու ֆուտբոլիսիտի ընկերուհի ես, հատկապես հայտնի խաղացողի: Այսպես, Վիկտորյա Բեքհեմը, Շակիրան, Իրինա Շեյկը ժամանակ առ ժամանակ ներկա են լինում իրենց սիրեցյալների խաղերին, որի ընթացքում աչքի են ընկնում գեղեցիկ ու խնամված տեսքով:
Վիկտորյա Բեքհեմը արդեն վաղուց դարձել է ոչ միայն ոճի, այլև իդեալական մոր և կնոջ չափանիշ: Վիկտորյան միշտ ոճային է, կանացի ու կոկիկ: Սիրում է կրել բարձրակրունկ կոշիկներ, մատիտ-կիսաշրջազգեստ և դասական վերնաշապիկներ:

Շակիրան և Ժերար Պիկեն արդեն սպասում են իրենց երկրորդ երեխային: Շակիրան կոլումբացի «տաք» աղջիկ է, ով սիրում է ընդգծել իր բնական գեղեցկությունը: Նրա գերադասում է լինել սեքսուալ, կանացի և առողջ:




